Նոր Զելանդիայում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել մզկիթներում զոհվածների հիշատակին

100-ավոր մարդիկ ծաղիկներ են դրել Նոր Զելանդիայի 2 մզկիթների բակերում: Այս մասին հաղորդում է DailyMail-ը:

Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել ուրբաթ օրը Ալ-Նուր և Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհված մարդկանց հիշատակին: Նշենք՝ զոհերի թիվը հասել է 49-ի, իսկ վիրավորները 40-ից ավելի են:

Մարդիկ նաև հաղորդագրություներ էին թողել՝ ի աջակցություն այն մարդկանց, որոնք վիրավորվել էին և բուժում էին ստանում հիվանդացում:

Սիդնեյի մզկիթներից մեկում 1000-Ից ավելի մուսուլմաններ աղոթել են զոհվածների հիշատակի համար: Այդ ընթացքում տասնյակ մարդի շրջապատել են մզկիթը՝ որպես խորհուրդ այն բանի, որ ներսում գտնվող մարդիկ ապահով են:

 

 

Ամենաթարմ