fbpx
Առողջապահություն

Նորաշեն համայնքի դեպքի արդյունքում կարող ենք ունենալ համաճարակի նոր բռնկում. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա մարտի 16-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ համաճարակը գտնվում է կառավարելիության տիրույթում, սակայն դեպք է տեղի ունեցել, որի արդյունքում կարող ենք ունենալ համաճարակի  նոր բռնկում:

«Օրեր առաջ Արարատի մարզի Նորաշեն գյուղում դեպք է տեղի ունեցել: Մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել և դիմումի հիման վրա քաղաքացին ուղեկցվել է հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը: Եղել է ոստիկանության և մասնագետի ուղեկցություն և քաղաքացուն զգուշացրել են, որ պետք է պահպանել որոշ կանոներ, սակայն հուզումնալից պահ է եղել և նրանք չեն պահել պայմանները և հարազատների հետ գրկախառնվել են և այլն: 2 օր անց մեկուսացման մեջ գտնվող քաղաքացու մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ պարետը որոշում է կայացրել մեկուսացնել Նորաշեն համայնքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ