fbpx
Առողջապահություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արձանագրվել է մահվան դեպք. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ում գրառում է կատարել և մանրամասնություններ է հայտնել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած քաղաքացու մասին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։

Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ»։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2505585446209900

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ