fbpx
Սպորտ

Արարատ-Արմենիան նորեկ ունի

«Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 20-ամյա նիգերիացի հարձակվող, Նիգերիայի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամ Ջեսսի Ակիլան։

Երիտասարդ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենի՝ նիգերիական ակումբներում` ՄՖՄ-ում (2016/17 ու 2017/18 մրցաշրջաններում) և «Պլատո Յունայթեդում»(2018 թ.-ի մայիսից մինչև 2022-ի սեպտեմբեր): Վերջինիս կազմում Ակիլան անցկացրել է 57 հանդիպում, դարձել 13 գոլի հեղինակ, որոնցից 9-ը` նախորդ մրցաշրջանում, երբ թիմը դարձել է ՆՖՊԼ-ի փոխչեմպիոն։

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Ջեսսի»,- գրված է ակումբի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ