Նորմալ իրավիճակ է, երբ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում, և որոշում են բաժանվել։ Այսինքն, որոշվում է, որ պետք չաշխատի այդ պաշտոնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչպես կբացատրի Վալերիյ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը, եթե գոհ չէ նրա աշխատանքից, Արշակյանն ասաց. «Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ, և տարբեր պատասխանատվություններ, և այդ առումով չէի ուզենա մեկնաբանել։ Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզանից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել և նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»։
Նախարարը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի բովանդակությունը, ընդգծելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է հենց Վանեցյանին դիմել։
Նա նաև հայտնեց, որ իշխող կուսակցությունում դեռևս չեն քննարկվել ուժային կառույցների ղեկավարների թեկնածությունները։
Հարցին՝ իսկ իրենից գո՞հ է իր գործատուն, Արշակյանը կարճ պատասխան տվեց. «Հուսամ»։

