fbpx
Մշակույթ

Նորշենում կերտվել է Ավոյի գրաֆիտե դիմանկարը

26-ամյա Street Art նկարիչ (Փողոցային արվեստ) Ռոբերտ Նիկողոսյանին ճանաչել կարելի է Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտե դիմանկարներով:

Այսօր Մոնթե Մելքոնյանի՝ նրա կողմից գրաֆիտով պատրաստված դիմանկարը կարելի է տեսնել նաև Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մշակույթի տան պատին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Նիկողոսյանն ասել է, որ գաղափարը ծագել է վաղուց, քանի որ Ավոյի դիմանկարին մինչ այդ տարբեր ձևերով արդեն իսկ անդրադարձել էր:

«Ցանկություն ունեի էլ ավելի մեծ չափի նկար ունենալ, և երեք տարի է, մտածում էի այդ ուղղությամբ: Տպավորված եմ նրա կենսագրությամբ և մարդ տեսակով: Նորշենում ծանոթացա «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի ուսուցիչ Արա Հարությունյանի հետ: Նա ևս նույն մտահղացումը ուներ, և համագործակցությունը համատեղ ստացվեց: Աշխատանքը կատարվել է երեք հագեցած օրերի ընթացքում, և այսօր արդյունքը տեսանելի է»,- նշել է Ռ. Նիկողոսյանը:

Ի դեպ, երիտասարդ արվեստագետը մոտ 4-5 տարի է, ինչ զբաղվում է Street Art նկարչությամբ: Աշխատանքում հիմնականում օգտագործում է ջրային ներկեր, սփրեյ: Փողոցային արվեստը, սակայն, Ռոբերտի միակ նախասիրությունը չէ, դիմանկարները կերտում է նաև աղով, սուրճով, նաև քանդակներ է պատրաստում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ