fbpx
Աշխարհ

Նորվեգիան Ուկրաինային ավելի քան 92 միլիոն դոլար կհատկացնի

Նորվեգիան 1 միլիարդ կրոն (92,69 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման համար, հինգշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, հայտնել է Reuters-ը։

«Ուկրաինացիներին անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ՝ իրենց բնակչությանը ռուսական ռումբերից և հրթիռներից պաշտպանելու համար», – շեշտել է Ստյորեն: «Դաժան հարձակումները, որոնց ականատես եղանք անցյալ շաբաթ, ցույց են տալիս, թե ինչու է ուկրաինացիների համար այդքան կարևոր ավելի մեծ պաշտպանություն ռուսական օդային հարձակումներից»:

Նա նշել է, որ Նորվեգիան Գերմանիայի հետ միասին այս աշնանը Ուկրաինային IRIS-T հակաօդային պաշտպանության ամբողջական մարտկոց կփոխանցի։ Նորվեգիայի կառավարությունը հայտնել է, որ 1 միլիարդ կրոն կուղղվի այս տարի մեկնարկած Գերմանիայի «Անհապաղ գործողություններ հակաօդային պաշտպանության համար» նախաձեռնությանը:

Նորվեգիայի վարչապետը հավելել է, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն և այլ երկրներ պետք է օգնեն Ուկրաինային հնարավորինս արագ հզորացնել հակաօդային պաշտպանության համակարգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ