fbpx
Սպորտ

Նովակ Ջոկովիչն ընդդեմ սումո ըմբիշի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

32-ամյա սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է նախապատրաստվել Տոկիոյում անցկացվելիք մրցաշարին:

Ջոկովիչը երկրպագուներին զարմացրել է առավոտյան սումո ըմբիշների ընկերությունում անցկացրած մարզումով։

«Ես զգում էի, որ այդքան էլ պատրաստ չեմ սումո ըմբշամարտով զբաղվելու համար։Կարծում եմ ինձ ևս մի քանի կիլոգրամ է պետք հավաքել։ Պետք է երեք անգամ ավելի քաշ հավաքեմ, քան հիմա ունեմ»։

Ջոկովիչը կմասնակցի Տոկիոյում կայանալիք մրցաշարին, մրցույթը կտևի մինչև հոկտեմբերի 6-ը: Առաջիկա խաղում Նովակը կհանդիպի Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոպիրինի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ