Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։
«Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը և իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ ևս»,- հավելել է նա։