Նրան համարում էին «Եվրոպայի վերջին ֆաշիստ»: Նկարում պատկերված է Արևմտյան Եվրոպայի ամենադաժան բռնապետերից մեկը՝ իսպանացի գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն: Գեներալ Ֆրանկոն համարվում է 20-րդ դարի Եվրոպա աշխարհամասի ամենադաժան և երկարակյաց բռնապետերից մեկը: Գեներալիսիմուս Ֆրանկոն ծնվել է 1892թ. դետեմբերի 4-ին Գալիսիայում: Ֆրանկոյի ընտանիքն արիստոկրատական ծագում ուներ: Դեռևս վաղ հասակից գեներալը հետաքրքրվել էր ռազմական գործով:
1907թ. Ֆրանկոն ընդունվել է Տոլեդոյի ռազմական ուսումնարան: 1911թ. վերջինս իր ծառայությունը շարունակել է Մարոկկոյում, որտեղ այդ ժամանակ պատերազմական գործողություններ էին ընթանում: Այդ ժամանակաշրջանից սկսած Ֆրանկոն իրեն դրսևորեց որպես հմուտ և խիզախ զինվորական: 1925թ. Ֆրանկոն դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ գեներալը: Նա ընդամենը 23 տարեկան էր և «Արտասահմանյան լեգիոնի» հրամանատարն էր, իսկ 1927 թվականին՝ Սարագոսայի զինվորական ակադեմիայի ղեկավարը: 1920-30-ականներին Իսպանիայում զինվորականությունը բավականին կարևոր դերակատարում ուներ և 1936 թվականին ամռանն Ֆրանկոն զենքով միջոցով փորձեց վերցնել իշխանությունը: Ռազմական ընդվզումը վերաճեց եռամյա քաղաքացիական պատերազմի, որն ավերեց Իսպանիան:
Ապստամբությունը գլխավորում էր գեներալ Ֆրանկոն: Նրա գլխավորությամբ ապստամբները բազմաթիվ հանցագործություններ կատարեցին իսպանացիների հանդեպ: Երեք տարի տևած պատերազմի արդյունքում զոհվեց ավելի քան 500 հազար մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը ֆրանկոյական զորախմբերի տեռորի զոհերն էին: Ֆրանկոյականները պատերազմի ընթացքում չէին խորշում թիրախ դարձնել խաղաղ բնակավայրերը: Այդ համատեքստում հիշարժան է Գերնիկո քաղաքի ռմբակոծությունը, որի ժամանակ հարյուրավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին: Ընդհանրապես, նրանց նպատակը հանրապետականներին սատարող մարդկանց ֆիզիկական բնաջնջումն էր: Ֆրանկոն այդ առումով ոչ մի բանի առջև կանգ չէր առնում: Ժամանակակիցների խոսքով՝ նա նույնիսկ հրամայել էր գնդահակահարել իր եղբորը, ով հանդգնել էր չօգնել ռազմական խռովություն:
Երկրում արտագաղթի հսկայական ալիք բարձրացավ: Այդ ժամանակ Ֆրանկոյին օգնում էին Հիտլերը և Մուսոլինին: Ֆրանկոյին ընդհանրապես դուր էր գալիս վերջին երկուսի կողմից կիրառվող ֆաշիստական կառավարման հայեցակարգը: Ինքը՝ Ֆրանկոն, երազում էր վերականգնել Իսպանիայի նախկին հզորությունը: 1939թ. ապրիլի 1-ին Ֆրանկոն հայտարարեց, որ պատերազմն ավարտվել է և երկրում մեկ իշխանություն է ձևավորվում:
Ֆրանկոյի առաջին որոշումներից մեկը 8000 մարդու գնդակահարության հրամանն էր: Այլախոհության յուրաքանչյուր դրսևորում խստորեն պատժվում էր: Սիստեմատիկ գնդակահարություններ էին տեղի ունենում երկրում: Համակենտրոնացման ճամբարներները լցվում էին քաղաքացիներով: Տասնչորս տարի կալանավայրերում և ճամբարներում անցկացրած Մարսելո Կամաչոն նշում է, որ բանտարկվածների համար որևէ մեղադրական հիմք չկար: Ֆրանկոն երկիրը դարձրել էր զորանոց և կառավարում էր զորանոցային կանոններով: Ֆրանկոյական կառավարման տարիներին սպանվեց ավելի քան 60 հազար մարդ: Իշխանության գալուց հետո երկրի բանտերում և համակենտրոնացման ճամբարներում հայտնվեց ավելի քան 1 միլիոն մարդ: Նրանց մի մասը գնդակահարվեց:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2396967553685838