fbpx
Իրավական

Հրազդանում տղամարդը տաղավարում նռնակ է պայթեցրել ու տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 11-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել արտակարգ դեպք։

Այս մասին հայտնում է Shamshyan-ը։

Նշվում է, որ ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների ականապայթունային, բեկորային վիրավորում, գլխի սալջարդ վերք, փակ գանգուղեղային վնասվածք հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններրը տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի 42-ամյա բնակիչ Լև Ասրյանն է։

Այնուհետև պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 33 շենքի բակում գտնվող տաղավարից, որտեղ, լինելով միայնակ, նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում էլ վնասվածքներ է ստացել։

Կարճ ժամանակ անց ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Լև Ասրյանը, հնարավոր է, տանը զենք-զինամթերք ունենա և այցելում են նրա բնակության վայրը, որտեղ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են որոշ հանգամանքներ պարզել, որից հետո կինը իրենց տան պատշգամբի պահարանից ոստիկաններին է ներկայացնում պայուսակներ, որոնց մեջ հայտնաբերվում է 2 հատ «Ֆ1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ 5» տիպի նռնակ, 3 հատ նռնակի պայթուցիչներ, 119 հատ 7.62 տչ փամփուշտներ և նռնակի պլաստմասե կափարիչ։ Կինը հայտնել է ոստիկաններին, որ դրանք պատկանում են իր ամուսնուն, ով այդ ամենը ձեռք է բերել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում։

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատաստվում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ