Նշվել է իդեալական դիետան արթրիտի դեպքում

Ամենադիտվածներ

Մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմում բորբոքային գործընթացներին, պետք է հեռացվեն սննդակարգից արթրիտի դեպքում, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան:

Մասնագետը հիշեցրել է, որ արթրիտը բորբոքային բնույթի աուտոիմուն հիվանդություն է։ «Բացառված են բոլոր ճարպային, ապխտած, աղի, թթու, տապակած ուտեստները և ալկոհոլային խմիչքները: Չի կարելի ոչ մի ֆաստ-ֆուդ: Կարմիր միսը, ճարպոտ խոզի միսը, գառան միսը նույնպես չի թույլատրվում»,- ասել է փորձագետը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգից հանել նաև հատիկաընդեղենը և մորմազգիները։ Բացի այդ, չի կարելի պուրիններով հարուստ ըմպելիքներ օգտագործել, քանի որ միզաթթվի աղերը կարող են քայքայել հոդերը։ Փորձագետը դրանց թվին է դասում նաև թունդ թեյերը, կակաոն և սուրճը։

Սննդակարգում պետք է ներառվեն նաև օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքներ, որոնք նույնպես վերացև ձիթապտղի յուղը՝ այն պարունակում է օմեգա-9, պարզաբանում է մասնագետը։

Եթե խոսենք մսի մասին, ապա ավելի լավ է ուտել ոչ յուղոտ, օրինակ՝ հնդկահավի կամ նապաստակի միս։ Ապուրները պետք է լինեն հիմնականում բուսական, հավելել է Սոլոմատինան։ «Ավելորդ աղերը, ավելորդ տոքսինները դուրս հանելու համար անպայման պետք է շատ ջուր խմել, որպեսզի դրանք չկուտակվեն օրգանիզմում»,- նշել է բժիշկը։

Մասնագետն ընդգծել է, որ նման սնունդը չի օգնի լիովին ազատվել արթրիտից, սակայն կարող է մարդուն ռեմիսիայի վիճակի մեջ դնել ու օգնել կանխել հիվանդության սրացումն ու առաջընթացը։

Ամենաթարմ