Տոկաևը մտադիր է նախագահի թեկնածու առաջադրվել մեծ կոալիցիայից

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել Է, որ ցանկանում Է իր թեկնածությունն առաջադրել արտահերթ նախագահական ընտրություններում ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի կոալիցիայից:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ընտրությունների գնամ ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի մեծ կոալիցիայից, որոնք երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազա են ձևավորում»,-Տոկաևն ասել է Պավլոդարի մարզի հասարակայնության հետ հանդիպմանը:

Դա, նախագահի կարծիքով, «թույլ կտա հաստատել պետության ղեկավարի՝ տարբեր կուսակցություններից ու միավորումներից հավասարահեռության սկզբունքը»: Ապրիլի վերջին Տոկաևը դուրս Է եկել “Amanat” (նախկին Nur Otan) կառավարող կուսակցությունից, որը գլխավորել Է 2022 թվականի հունվարի վերջին երկրում զանգվածային անկարգություններից հետո:

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին: Նոր կանոնների համաձայն, նախագահը կարող Է այդ պաշտոնն զբաղեցնել միայն մեկ անգամ, իսկ նախագահական ժամկետը կազմելու Է յոթ տարի: Թեկնածուների առաջադրումն սկսվել Է սեպտեմբերցի 23-ին և տևելու Է մինչեւ հոկտեմբերի 11-ը:

Ամենաթարմ