Ռոնալդուն նշել է 8 ֆուտբոլիստների, որոնց համարում է լավագույնները ֆուտբոլի պատմության մեջ։
-Մարադոնա՞, թե՞ Մեսսի։
– Դա արդար չէ. Կարծում եմ, որ կա խաղացողների շատ, շատ հատուկ խումբ, որում ներառված են Դիեգոն, Մեսսին, Կրոյֆը, Բեկենբաուերը, Պելեն, վան Բաստենը, Ռոնալդինյոն: Ես ինձ ևս կներառեի այս ցուցակում։
Թող երկրպագուները խոսեն, թող դա քննարկեն բարերում։ Բայց այս խաղացողներին չի կարելի որոշակի տեղերում դնել, սերունդներին չի կարելի համեմատել։ Մարդիկ ինձ անվանում են իսկական Ռոնալդո, բայց ուրիշներն էլ կային, և նրանք կեղծ չէին: Ես միակը չեմ, կգտնվեն ուրիշներ, ովքեր ամեն ինչում ինձնից լավը կլինեն։
Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի: Հիմա ես այլ գործեր եմ անում, կարևոր գործեր, և ուզում եմ շարունակել կատարելագործվել: Որպես ֆուտբոլիստ՝ ես հիմա ավելին ոչինչ չեմ կարող անել,- մեջբերում է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվողին The Guardian-ը։