«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կփակվի, այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։
«Այո, մեր կառավարությունն ունի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու ծրագիր», – պատգամավորի ճշտող հարցին արձագանքեց վարչապետը։
