«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հոգեմետ դեղահաբերի փոխանցումը

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա․ Վ․-ի անվամբ քաղաքացի Ա․ Վ․ի կողմից բերված դեղորայքի միջից հայտնաբերվել են «LAMALINE» մակնշմամբ 48 դեղապատիճ, ինչպես նաև առերևույթ հոգեմետ հանդիսացող «ALPRAZOLAM» մակնշմամբ 30 դեղահաբ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ