fbpx
Մշակույթ

Տեղի կունենա Դավիթ Ազարյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի համերգ՝ նվիրված ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Դավիթ Ազարյանի 70-ամյակին:

Համերգը կրում է «Living in Jazzland» խորագիրը, որը ջազմենի թողարկած ձայներիզներից մեկի անվանումն է:

Դավիթ Ազարյանը 1983 թվականից հանդես է եկել ջազային անսամբլների կազմում, հիմնել է ջազ տրիո, որի կազմում ելույթներ է ունեցել մի շարք երկրներում:

1989 թվականից բնակվել է ԱՄՆ-ում: Դասավանդել է Բոստոնի «Բերկլի» երաժշտական քոլեջում, «Լոնգի» երաժշտական դպրոցում, Փրովիդենսի «Բրաուն» համալսարանում, Քեմբրիջի երաժշտական դպրոցում և այլուր: Ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, նաև ԱՄՆ առաջնակարգ համերգասրահներում:

Ազարյանի երաժշտական ժառանգությունը ներառում է ջազային կոմպոզիցիաներ, թատերական, կինո և մուլտֆիլմերի երաժշտություն։ Ազարյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։

Դավիթ Ազարյանը վախճանվել է 2003 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ