fbpx
Աշխարհ

Օբաման Թրամփին ֆաշիստ է անվանել․ սենատոր

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման գործող նախագահ Դոնալդ Թրամփին «ֆաշիստ» է անվանել: Այս մասին հայտարարել է սենատոր Թիմ Քեյնը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակ:

Նրա խոսքով՝ Օբաման Թրամփին «ֆաշիստ» է անվանել 2016թ. նախագահական ընտրությունների ժամանակ իր հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Նախագահ Օբաման զանգահարեց ինձ և ասաց, որ պետք է ամեն ինչ անել ֆաշիստին Սպիտակ տնից հեռու պահելու համար»,-պատմել է սենատորը:

Աղբյուրը հիշեցնում է, որ մեկ այլ առիթով Օբաման այժմյան ղեկավարին «դեմագոգ» էր անվանել՝ ասելով, որ նա իր վարքով վտանգում է ամերիկյան արժեքները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ