Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի բասկետբոլի խաղային մարզաշապիկը 120 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդում: Այդ մասին հաղորդվում է Heritage Auctions աճուրդային տան կայքում: Հրապարակված տվյալների համաձայն՝ աճուրդը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Դալլասում (Տեխասի նահանգ):
Այնտեղ վաճառքի էին հանվել զանազան առարկաներ՝ կապված սպորտի եւ տարբեր մարզաձեւերում դրա աստղերի հետ:
Այլ բաների թվում եղել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ջերսին՝ բասկետբոլի խաղային մարզաշապիկը, որով նա բարձր դասարաններում հանդես է եկել «Փունահո» դպրոցի թիմի կազմում իր հայրենի Հոնոլուլու քաղաքում (Հավայիի նահանգ):
Այդ դպրոցում ուսուցումն Օբաման ավարտել է 1979 թվականին՝ միաժամանակ թիմի հետ նրան վերադարձնելով բասկետբոլի գծով նահանգի չեմպիոնությունը:
Աճուրդային տան հայտարարության մեջ նշված է, որ Օբամայի մարզաշապիկի վաճառքից ստացված միջոցների մի մասը կհատկացվի նրա դպրոցի բյուջեին: Այս մասին տեղեկացրել է ТАСС-ը:
https://www.instagram.com/p/B0ycqKBgJvG/?utm_source=ig_web_copy_link