Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին.
Դեկտեմբերի 17-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-ի երեկոյան ժամերից, 18-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքանով կնվազի:
