fbpx
Իրավական

Օգանովսկին 60 հոգու հայտարարել է, թե, եթե հարկ լինի, ով կարող է ժողովրդի վրա կրակել. Սեդա Սաֆարյան

Մարտի մեկի գործի մասին BBC-ի հրապարակած փաստերի մեջ ոչ մի նորություն չկա: Դրանց մի մասը հրապարակվել է «Փաստահավաք» խմբի զեկույցներում: Այս մասին Ազատությանը ասել է «Փաստահավաք» խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

«Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությունը նույնպես Հայաստանում է եղել: Լեռնային Ղարաբաղից եկել են մականունով տղաներ, ովքեր զինվորական գործի հետ կապ չունեն, բայց հագել են զինվորական հագուստ, բերվել են մեքենաներ, որոնց պետհամարանիշները փոխվել են, և դրվել են զինվորականների պետհամարանիշներ: Պետությունը ինքը ներքաշվել է հանցավոր համագործակցության մեջ այն ժամանակվա իշխանավորների ջանքերով», – ասաց նա:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ այն հոդվածները, որոնք գրվում են, «իրենց արածների համեմատ ոչինչ չասող են»: Նա կարծիք հայտնեց, որ ՀՔԾ պետք է շատ ավելի կատարվածին համեմատ մեղադրանք առաջադրեր, որովհետև տեղի է ունեցել հանցավոր համագործակցություն մի շարք ուժերի միջև:

«Օգանովսկին բերել է ուժեր. ընդհուպ ցուցմունքներ կան, որ 60 հոգու հայտարարել է, թե, եթե հարկ լինի, ով կարող է ժողովրդի վրա կրակել, ապա առանձնացրել է 20 հոգու», – հավելեց Սեդա Սաֆարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ