fbpx
Աշխարհ

Շվեդիայում հայտարարել են, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթը նախորդից 50 տոկոսով ավելին կլինի

Ռազմական օգնության հերթական փաթեթը, որը Շվեդիան տրամադրում է Ուկրաինային, 50 տոկոսով ավելին կլինի և կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ։ Այս մասին կիրակի հայտարարել է այդ երկրի՝ այցով Ուկրաինայում գտնվող պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը Օդեսայում տված մամուլի ասուլիսում։

«Մի քանի շաբաթ առաջ կառավարությունն ընդունել է Ուկրաինային աջակցության իններորդ փաթեթը, այն արդեն 50 տոկոսով ավելին է, եթե համեմատենք ութերորդի հետ»,- Յոնսոնի խոսքերը մեջբերել է ուկրաինական Европейская правда պարբերականը։ «Այս փաթեթում մենք տրամադրում ենք ՀՕՊ, ինչպես նաև զինամթերք ՀՕՊ ևս մեկ տեսակի համար, իհարկե, կա նաև ձմռանը նախապատրաստվելու հետ կապված փաթեթ»,- ասել է Շվեդիայի պաշտպանության նախարարը։

Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից Շվեդիան կսկսի նախագահել Եվրամիությունում, և խոստացել է, որ Ուկրաինայի շահերի պաշտպանությունը լինելու է կարևոր խնդիր Ստոկհոլմի համար։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ նրա շվեդ գործընկերը պաշտպանության 18-րդ նախարարն է, որը եկել է Ուկրաինա փետրվարի վերջին մարտական գործողություններն սկսվելուց հետո։

Շվեդիայի խորհրդարանը նոյեմբերի կեսին աջակցել էր կառավարության առաջարկին՝ այս տարի Ուկրաինային նվիրել 3,0078 մլրդ կրոնի ռազմական տեխնիկա։ Խոսքը ՀՕՊ միջոցների և դրանց զինամթեքրների, ամենագնաց մեքենաների, ձմեռային հանդերձանքի, անհատական պաշտպանության միջոցների և վրանների մասին է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ