Զինված Ուժեր

Օգտագործվում են թուրքական ԱԹՍ-ներ ու F-16 կործանիչներ․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։

Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են»։

https://www.facebook.com/arcrun/posts/3391385740897010?__cft__%5B0%5D=AZVtQ-zF2r1Oxy2oZpUoQPc85wb7bqytYjAnQvZH4CKC8ErymYwAET9ZXTtVhFaD0Fzpfa7dnHZNFBf3edMgKBqkEz9mr4gayk_ckCU4uJJbQknoge6AWE0cqo7yG-bpdko&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ