«Կայուն զարգացման օրակարգը երբեք ավելի կարևոր չի եղել, և ցուցահանդեսը ընդգծում է ապագայի վերաբերյալ աշակերտների հույսերն ու մտավախությունները, ինչպես նաև ցույց է տալիս նրանց հսկայական ստեղծագործական ներուժն ու նորարարությունը», -ասել Է Մեծ Բրիտանիայի կառավարության հմտությունների նախկին նախարար Ալեքս Բուրգհարտը, որը բացել է ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը համակարգող Վեցերորդ ձևի քոլեջների ասոցիացիայի (SFCA) գործադիր տնօրեն Բիլ Ուոթկինն ասել է. «Այս աշխատանքները ցույց են տալիս, թե ինչպես են երիտասարդները մտածում մեր կլիմայի և շրջակա միջավայրի մասին:
«Չափազանց կարևոր է, որ մենք ապահովենք արվեստի անվտանգությունն ու բարգավաճումը կրթության մեջ։ Եթե երիտասարդները իսկապես ցանկանում եբ արժեքավոր ներդրում ունենալ հասարակության մեջ, նույնիսկ եթե նրանք պետք է լինեն հաջողակ գիտնականներ, ճարտարագետներ, բժիշկներ և տեխնիկներ, նրանք պետք է զարգացնեն իրենց ստեղծագործական հմտությունները, իրենց գեղարվեստական զգայունությունը և ուրիշների հետ շփվելու կարողությունը»: