fbpx
Առողջապահություն

Սմբուկի օգտակար հատկությունները

Սմբուկը հանդիսանում է մանրաթելերի, կալցիումի, կալիումի, ֆոսֆորի, ինչպես նաև РР, А, В1, В2 վիտամինների աղբյուր:
Սմբուկը պարունակում է ուժեղ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են ուղեղի բջիջները վնասվելուց: Հակաօքսիդանտները պաշտպանում են ուղեղը ազատ ռադիկալներից, թեթևացնում են սննդանյութերի փոխանցումը տոքսինների հեռացումը:

Սննդի մեջ սմբուկի օգտագործումը նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը:

5րդ դարում Չինաստանի կանանց շրջանում խիստ նորաձև էր համարվում սև ժպիտը: Նման արդյունք ստանալու համար ատամներին սմբուկի կեղև էին քսում:

Արդեն իսկ 5-րդ դարում սմբուկն աճեցնում էին Չինաստանում և Հնդկաստանում: Այն քարավաններով արտահանում էին դեպի Հյուսիսային Աֆրիկա, որտեղից արաբ զավթիչների հետ միասին սմբուկը հայտնվեց Իսպանիայում: Միջնադարում սմբուկն աճեցնում էին բացառապես որպես դեկորատիվ բույս, քանի որ այդ ժամանակաշրջանի բժիշկները համարում էին, որ դրանք կարող են տենդի և էպիլեպտիկ ցնցումների պատճառ հանդիսանալ: Ժամանակի հետ սմբուկը դարձավ արևելյան և միջերկրածովյան խոհանոցում օգտագործվող հիմնական բանջարեղեններից մեկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ