fbpx
Առողջապահություն

Ձմերուկի օգտակար հատկություններ

Ձմերուկի քաշի մոտ 92 տոկոսը կազմում է ջուրը։ Գլխավոր մակրոնուտրիենտները ձմերուկում ածխաջրերն են։ Սպիտակուցի կոնցենտրացիան շատ ցածր է, 100գ ձմերուկում կազմելով ընդամենը 0,6գ։ Ձմերուկում նաև կան աննշան քանակությամբ ճարպեր, հետևաբար կան քիչ քանակությամբ հագեցած ճարպեր և չկան տրանս ճարպեր և խոլեստերին։ 100գ ձմերուկը պարունակում է ընդամենը 30 կալորիա։

Սպիտակուցի որակի ուսումնասիրութայն արդյունքում հայտնաբերում ենք, որ բոլոր անփոխարինելի ամինաթթուներից, տրիպտոֆանը, թրեոնինն ու լիզինը պարունակվում են հավասար քանակությամբ և ամենաբարձր կոնցենտրացիաներով։ Մնացած անփոխարինելի ամինաթթուները նույնպես հավասար են իրար պարունակությամբ և յուրաքանչյուրը կազմում է սպիտակուցի ընդամենը 1 տոկոսը։

Ձմերուկի սերմերը շատ ավելի հարուստ են սպիտակուցով (մոտ 8%) և ճարպերով (մոտ 17%), ինչպես նաև բջջանյութով (մոտ 40%) և կալորիաներով, սակայն շատ ավելի բարդ է սպառել 100գ ձմերուկի սերմ (3)։ Մեկ այլ հետազոտություն, ձմերուկի սերմերի սննդարար արժեքի մասին, տարբերվող թվեր է հայտնաբերել, մոտ 34 տոկոս սպիտակուցով, 32% ճարպով, 27% ածխաջրերով և 0,1% դիետիկ բջջանյութով։

Ձմերուկի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ փոխարինելի ամինաթթու ցիտրուլին, որը նաև պարունակվում է միջուկում։ Կարմիր միջուկով ձմերուկում կա քիչ ավելի պակաս ցիտրուլին քան դեղին և նարնջագույն միջուկով ձմերուկներում։

Վիտամիններ
Ձմերուկը վիտամին Aի և վիտամին Cի հիանալի աղբյուր է։ Այն նաև պարունակում է ցածրից միջին քանակությամբ B կոմպլեքս վիտամիններ, մասնավորապես B1, B2, B3, B5 և B6 վիտամիններ։ Ձմերուկը պարունակում է քիչ քանակությամբ վիտամին K և վիտամին E։ Նրանում բացակայում են վիտամին Dն, վիտամին B12ը և վիտամին B9ը։

Ձմերուկի սերմերը հարուստ են վիտամին Eով (4) և վիտամին Cով։ Սրանք նաև, միջուկի հետ համեմատ, պարունակում են ավելի շատ վիտամին B3։

Ձմերուկի կեղևն ավելի հարուստ է վիտամին Aով և պարունակում է բարձր քանակությամբ C վիտամին։

Հանքային նյութեր (Միներալներ)
Ձմերուկի միջուկը հարուստ է կալիումով, մանգանով, մագնեզիումով, կալցիումով և ֆոֆորով։ Նրանում կան միջին քանակությամբ պղինձ, երկաթ, ցինկ, սելենիում և խոլին։ Այն պարունակում է շատ քիչ նատրիում։

Ձմերուկի սերմերը նույնպես պարունակում են արժեքավոր հանքային նյութեր․ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, կալիում և ցինկ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ