Ոսպը շատ հասանելի ու տարածված մթերք է։ Այն անչափ օգտակար է և պարունակում է գրեթե բոլոր անհրաժեշտ վիտամինները (A, PP, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ) և միկրոտարրերը (երկաթ, կալիում, ֆոսֆոր, յոդ, ֆտոր, ցինկ, մագնեզիում)։
Ոսպի մեկ բաժինը պարունակում է երկաթի ու ֆոլաթթվի գրեթե օրական չափաբաժինը։ Բացի այդ, այն նաև հարուստ է սննդային մանրաթելերով։ Ոսպը պարունակում է նաև տրիպտոֆան (ամինաթթու), որը նպաստում է սերատոնինի արտադրմանը։
Այս մթերքի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այն պարունակում է մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, որն օգնում է ամրապնդել նյարդային ու մարսողական համակարգերը և կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։
Ոսպը, ըստ դիետոլոգների տարբեր ուսումնասիրությունների, մտնում է այն մթերքների ցանկի մեջ, որոնք օգնում են մարդուն խուսափելու դեպրեսիաներից, սթրեսներից և նպաստում են երկարակեցությանը: Այդ մթերքների մեջ, բացի ոսպից, մտնում են նաև ցորենի հացը, բրինձը, կարմիր լոբին, կարմիր կծու պղպեղը, սխտորը, կիտրոնը, ավոկադոյի եւ սառը զտման ձիթապտղի յուղերը, կաթնաշոռը՝ մեղրի հետ, մածունը և այլն:
Օրգանիզմը բավարար քանակի արժեքավոր ամինաթթուներով հագեցած սպիտակուց և նվազ քանակով ճարպեր կստանա, եթե մսի կոտլետի մեջ ավելացնեք նաև ոսպ: Խորհուրդ չի տրվում ուտել հացի, կարտոֆիլի, ընկույզի հետ:

