fbpx
Սպորտ

Օլիմպիական հնգակի չեմպիոնի մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել

Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը:

«Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել և սկսել ենք բուժումը: Մասնագետները լավ կանխատեսումներ են արել»,- գրել է լողորդը:

Չեմպիոնը նաև նշել է, որ չի պատրաստվում հեռանալ սպորտից:

«Այժմ պատրաստվում եմ Տոկիոյի օլիմպիական խաղերին»,- հայտնել է Նաթանը:

https://www.instagram.com/p/BtB85G9hg8S/?utm_source=ig_embed

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ