Միջազգային օլիմպիական կոմիտեն փաստաթուղթ է պատրաստել։ Այն ընդգրկում է առավել հաճախ տրվող հարցերի պատասխաններ ՝ կապված Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման հետ։
Ուշադրության են հրավիրում այն փաստի վրա, որ օլիմպիական խաղերի անցկացման ժամկետը փոխելը շատ բարդ և աշխատատար գործընթաց էր:
Այդ ամենը նման էր հսկայական գլուխկոտրուկի , որտեղ կարևոր էին բոլոր մանրամասները և դրանք պետք էր ամբողջական տեսքի բերել։
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը շարունակում է աշխատել «Տոկիո- 2020» – կազմկոմիտեի, ամառային օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների, 206 ազգային օլիմպիական կոմիտեների, մարզիկների, հովանավորների, գործընկերների և հեռարձակող ընկերությունների հետ:
Այսպիսով, օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ խաղերը հետաձգվեցին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն այդ բարդ որոշումը կայացրել է խորհրդակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Ֆինանսական հարցեր չեն քննարկվել, քանի որ ռիսկերի ճիշտ քաղաքականության շնորհիվ ՝ ներառյալ ապահովագրությունը , ՄՕԿ-ը ցանկացած դեպքում կկարողանա շարունակել իր գործունեությունը և կատարել իր առջև դրված օլիմպիական խաղերի կազմակերպման խնդիրը:
Գործընկերների հետ կնքած որոշ պայմանագրերի ժամկետը լրանում է 2020 թվականին։ Այդ համաձայնագրերը կպահպանվեն և կշարունակեն ասոցացվել «Տոկիո – 2020» – ի հետ:
Մեծ դեր են խաղացել նաև ավելի քան 200 օլիմպիական մարզիկ – մարզուհիների հետ քննարկում – խորհրդակցությունները։
Նշվում է նաև , որ խաղերը չեղյալ հայտարարելու տարբերակը երբեք չի դիտարկվել։
Մեկ տարվա ընթացքում ՄՕԿ-ը ոչ միայն պետք է զբաղվի Տոկիոյի օլիմպիական խաղերի, այլև խոշոր մյուս միջոցառումների կազմակերպական հարցերով․ Պեկինի 2022 թ․ ձմեռային, Դաքարի 2022թ․ ամառային պատանեկան օլիմպիական խաղեր։
Կազմկոմիտեին հանձնարարված է որոշել արդեն գնված տոմսերի հարցը։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։