Ավստրալիայում գրանցվել է առաջին մահը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից։ Այս մասին հաղորդվում է Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտի թվիթերյան էջում։
Նշվում է, որ Սիդնեյի հիվանդանոցներից մեկում մահացել է տարեց տղամարդ, որն ունեցել է առողջական խնդիրներ:
Ավստրալացի գիտնականներն ու բժիշկները միաժամանակ ընդգծել են, որ մինչ այժմ երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների շրջանում հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը մարդկության համար վերջինը չէ, անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդին։
Նա հիշեցրել է դեկտեմբերի 27-ի մասին, որն աշխարհում ամեն տարի նշվում է որպես Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օր, և կոչ է արել պատշաճ ուշադրություն ցուցաբերել հավանական համաճարակների խնդրին ու ներդրումներ կատարել։