Ինչո՞վ են ճանճերը վտանգավոր

Հրապարակող՝

Ինչո՞վ են ճանճերը վտանգավոր

Ամենադիտվածներ

«Ռոսպոտրեբնադզոր»-ի՝ Մոսկվայի մարզի գրասենյակի սննդի հիգիենայի վերահսկողության բաժնի ղեկավար Նադեժդա Ռաեւան պատմել է, թե ինչու են ճանճերը վտանգավոր։

Փորձագետի խոսքով՝ ճանճը շատ մեծ քանակությամբ աղիքային վարակների և հելմինթիկ վարակների կրող է։

«Ճանճի մարմնի վրա մինչեւ 11 միլիոն տարբեր միկրոօրգանիզմներ կան, իսկ մինչև 22 միլիոն տարբեր միկրոօրգանիզմ կա ճանճի աղիքներում, այսինքն՝ այն նստվածքներում, որոնք նա թողնում է»,- պատմել է Ռաևան Sputnik ռադիոյին:

Նրա խոսքով՝ ճանճերից ազատվելու համար անհրաժեշտ է վերահսկել սենյակի մաքրությունը և կանխել սննդի փչացումը։

«Փչացող մթերքները պետք է պահել սառնարանում, իսկ այն մթերքներ, որոնք կարող են գտնվել սենյակային ջերմաստիճանում, օրինակ՝ հրուշակեղենը կամ միրգը, ծածկել կափարիչով կամ պահել այդ տեսակի արտադրանքի համար նախատեսված հատուկ ցանցերի տակ»,- պարզաբանել է փորձագետը։

Ճանճերի դեմ պայքարում շատ արդյունավետ են նաև կպչուն ժապավենները, սակայն դրանք պետք է ճիշտ օգտագործել, նշել է Ռաևան, փոխանցում է «Մոսկվա-24»-ը։

«Լավագույն տարբերակը ժապավեններ կախելն է այն հատվածում, որտեղից միջատները սովորաբար սենյակ են ներխուժում, օրինակ՝ պատուհանների դիմաց»,- հավելել է նա։

Ամենաթարմ