Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում և երկրի այլ քաղաքներում

Ամենադիտվածներ

Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում և երկրի այլ քաղաքներում

Սեպտեմբերի 22-ին Թեհրանում Իսլամական Հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ և ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) սկսվել է զորահանդես՝ բանակի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ռազմածովային և ռազմատիեզերական ուժերի մասնակցությամբ:

Ինչպես նշում Է IRNA գործակալությունը, զորահանդեսը նվիրված է Սրբազան պաշտպանության շաբաթին, որը նախօրյակին սկսվել Է 1980 թվականին բռնկած իրանա-իրաքյան զինված հակամարտության տարելիցի օրը: Ավանդաբար այդ օրերն Իրանում անցկացվում են երկրի ռազմական ներուժի ցուցադրման միջոցառումներ, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի զորահանդես Թեհրանում և ռազմանավերի ստուգատես Բենդեր Աբասում:

Բացի դրանից Բանակի և ԻՀՊԶ-ի հրամանատարության ներկայացուցիչները հաշիվ են տալիս պաշտպանական նախագծերի իրականացման, ազգային պաշտպանա-արդյունաբերական համալիրի վերջին նվաճումների մասին: «Սրբազան պաշտպանությունը դրեց իրանցի ժողովրդի նոր կյանքի սկիզբը, որը կոչված է կերտելու պատմությունը և ավանդ ներդնելու ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխության մեջ,- մեջբերում է անում IRNA-ն զորահանդեսում Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Մոհամադ Բաղերիի խոսքից:- Սրբազան պաշտպանությունը բոլորին ապացուցեց, որ արժանի կյանք ապրելու և անվտանգություն, հարմարավետություն և առաջընթաց վայելելու համար անհրաժեշտ է լինել ուժեղ և հզոր, տալ հակահարված:

Մեր ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար, և այժմ օդը, երկիրը, ծովն ու տիեզերքը վկաներն են Իրանի Իսլամական Հանրապետության հզորության աճի»: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, չեն հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, և մենք երկու երկրներին՝ Ադրբեջանին և Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով,- նշել է ԻԻՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:

– Մենք հակամարտություններ և պատերազմներ չենք սանաձազերծում, բայց և լռության չենք մատնում, երբ դրանք սկսվում են: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը լինի ազատ սպառնալիքներից և բարեկամությամբ ու համագործակցությամբ լի Արևմտյան Ասիայում»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();