ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը նախատեսում է օպերատիվ խորհրդակցություն անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ այսօր կեսօրին կամ կեսօրից հետո»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ մինչ այդ նախագահը կարող է մասնակցել այլ միջոցառումների, որոնց մասին Կրեմլը լրացուցիչ կտեղեկացնի։
Բացի այդ, չորեքշաբթի Պուտինը ելույթ կունենա ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների առջեւ։