fbpx
Սպորտ

Ակումբում բոլորը երազում են Ռոնալդուի վերադարձի մասին․ Ամորիմ

Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ պորտուգալական ակումբ հնարավոր վերադարձի մասին հարցին։

Աստղային հարձակվողը պորտուգալական գրանդի ակադեմիայի սան է։

«Կրիշտիանուն դեռևս համաշխարհային մակարդակի խաղացող է: Ակումբում բոլորը երազում են նրա վերադարձի մասին, բայց մենք դրա համար գումար չունենք։ Նա շատ բարձր աշխատավարձ ունի։ Այժմ նա «Մանչեսթեր Յունայթեդում» է, որտեղ խաղաժամանակ չի ստանում։ Սա խնդիր է»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը։

37-ամյա ռմբարկուի աշխատանքային պայմանագիրը «Ման․Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ