fbpx
Մշակույթ

Օրբելյանը պատրաստվում է հյուրախաղերի

Չնայած մշակույթի նախարարի պաշտոնակատարի` Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը՝ վերջինս այժմ Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում է և պատրաստում է օպերայի թատրոնի 2020 թվականի ԱՄՆ-ի հյուրախաղերի ծրագիրը։

Կ.Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելու իրավաբանական հակափաստարկներն արդեն մշակել են, ուղարկել կառավարություն, այժմ թատրոնի անձնակազմն սպասում է երկու կողմերի հանդիպում-քննարկմանը։

Հիշեցնենք, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ որոշում կայացվեց, որ նախարարությունը կուղարկի Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու փաստարկները, թատրոնն էլ կներկայացնի իր հակափաստարկները։ Քննարկման արդյունքում կգան ընդհանուր հայտարարի։ Այժմ օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները կատարում է տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ