Լուկա Տոնին կարծում է, որ Պեպ Գվարդիոլան ապագայում Ա Սերիայի ակումբներից մեկը կգլխավորի.
«Օրերից մի օր նա կտեղափոխվի Իտալիա: Գվարդիոլան սիրում է մարտահրավերներ: Նա ինձ ասել է, որ ցանկանում է վերադառնալ Ա Սերիա որպես գլխավոր մարզիչ:
Որտե՞ղ եմ նրան տեսնում, «Ռոմայում», որտեղ նա ժամանակին խաղացել է:
Տարբերակ է նաև «Յուվենտուսը»՝ Իտալիայի համար մեկ ակումբը»,- Տոնիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

