Կուբայում 60 տարի պաշտոնապես արգելված համարվող պրոֆեսիոնալ բռնցքամարտը կրկին օրինակացվել է։
Այս մասին գրում է ESPN-ը։
Երկրում այդ տեսակի բռնցքամարտը արգելվել է Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց հետո՝ 1962 թվականին, քանի որ Կաստրոն մարզաձևը համարում էր հակասոցիալիստական, դաժան, կոռումպացված և այլասերող։
Սակայն, վերջապես արգելքը վերացվել է, որը կապված է մայիսի 20-ին Կուբայում նախատեսվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի հետ։ Վերջինս կազմակերպում է Golden Rings ընկերությունը, որն էլ պայմանագիր է կնքել Կուբայի բռնցքամարտի ազգային ֆեդերացիայի հետ։ Երեկոյին մասնակցելու են Խուլիո Սեսար լա Կրուսը, Առլեն Լոպեսը, Ռոնյել Իգլեսիասը և Էնդի Կռուսը։
Ըստ աղբյուրի՝ երեկոն ուղիղ եթերով հեռարձակվելու ողջ Լատինական Ամերիկայով։