Ճապոնուհի Նաոմի Օսական դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ:
Մրցաշարի չորրորդ ռակետը կիսաեզրափակիչ փուլում 6:2, 4:6, 6:4 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կառոլինա Պլիշկովային (7):
1 ժամ 53 րոպե տևած հանդիպման ընթացքում Օսակայի ակտիվում գրանցվել է 15 էյս, 4 բրեյք, 3 կրկնակի սխալ, իսկ Պլիշկովան իրացրել է 2 բրեյք-փոինթ և թույլ է տվել 4 կրկնակի սխալ:
Australian Open-ի չեմպիոնական կոչման համար Նաոմի Օսական պայքարելու է Պետրա Կվիտովայի հետ, ով ավելի վաղ հաղթել է Դանիել Կոլինզին:
Գրում է armsport.am-ը։
