fbpx
Կառավարություն

Օսիպյան․ «Եթե պարզվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ, ես հրաժարական կտամ»

Ես ընդամենը զանգահարել եմ Բորիս Մուրազիին ու հարցրել հոդվածի մասին, որևէ սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ անդրադառնալով հրապարակումներից մեկի հետքերով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին զանգահարելու փաստին։

«Ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում։ Հարգելի՛ լրագրողներ, ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք առանցքային դերակատարում եք ունենում։ Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ՝ որպես լրագրող, և դուք մեզ՝ ոստիկաններիս, շատ եք օգնում։ Բայց ես խնդրում եմ, որպեսզի չճշտված տեղեկություններ, չճշտված աղբյուրից չտարածվի, որովհետև նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը», – ասաց Վալերիյ Օսիպյանը։

Նա նշեց, որ Բորիս Մուրազիի հետ խոսել է այն հրապարակման հետքերով, ըստ որի, ոստիկանապետին է զանգահարել Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը. «Հոդվածի մեջ հստակ գրված էր, համոզմունք էր հայտնած, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ինձ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի՝ ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից», – ասաց ոստիկանապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ