ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ամերիկյան կինոակադեմիային նախազգուշացում է ուղարկել, որում ասվում է, որ անթույլատրելի է «Օսկար» մրցանակաբաշխությանը Netflix-ի արտադրած ֆիլմերի արգելքը: Արդարադատության նախարարությունում կարծում են, որ այդ արգելքը խախտում է երկրի հակամենաշնորհային օրենսդրությունը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, եթե կինոակադեմիան չթույլատրի Netflix-ի ֆիլմերին մասնակցել «Օսկարի»-ն, ապա ակադեմիային սպառնում է 100 միլիոն դոլար տուգանք: