fbpx
Աշխարհ

Օսկար Շինդլեր․ հրեաների գերմանացի պաշտպանը

Նկարում պատկերված է գերմանացի Օսկար Շինդլերը։ Աշխարհամարտի ժամանակ Վերմախտի և Գեստապոյի կողմից սարսափի մեջ ապրող եվրոպացիներից շատ քչերն էին համաձակվում պաշտպանել գերմանացիների կողմից մահվան դատապարտված հրեաներին: Այդ քչերը հետագայում դարձան իսկական հերոսներ: Նրանցից էր գերմանացի ձեռնարկատեր Օսկար Շինդլերը:

Պատերազմից առաջ նա որպես լրտես գտնվում էր Չեխոսլովակիայում և անգամ ձերբակալվել էր: Սակայն հետագայում նրան ազատ էին արձակել: Լինելով ավանտյուրիստ նա հենց հրեաներից ոմանց հաշվին էր կարողացել հարստանալ: Սակայն պատերազմի ժամանակ նա ուրիշ մարդ դարձավ: Պատերազմի ժամանակ նա լեհական Կրակովում ֆաբրիկաներ ուներ, որտեղ հազարից ավել մարդիկ էին աշխատում: Պատերազմի ժամանակ նա ականատես էր եղել Կրակովյան գետոյում կատարվող սարսափներին և որոշել էր ամեն կերպ օգնել հրեաներին: Նա ուղղակիորեն սկսել էր հրեաներին իր մոտ աշխատանքի դասավորել, որպեսզի նրանք չհայտնվեն համակենտրոնացման ճամբարներում: Նա անգամ կարողանում էր պայմանավորվել և իր մոտ աշխատանքի տեղավորել Պլաշովի ճամբարի կալանավորներին, որոնք հակառակ պարագայում գազախցիկների զոհ էին դառնալու: Շինդլերի օգնությամբ մոտ 1200 հրեա փրկվեց մահից: 1944թ. երբ գերմանացիները սկսեցին ուղղակիորեն ոչնչացնել բոլոր հրեաներին այդ թվում՝ նրանց ովքեր տարբեր գործարաններում էին աշխատում Շինդլերը իր գործարանների հրեաներին կարողացավ էվակուացնել դեպի Բրենեց: Այնուամենայնիվ Շինդլերի կերպարը շատերի կողմից հակասական է համարվում: Ոմանք նրան համարում են հերոս: Ոմանք էլ նշում են, որ նա միայն սեփական շահի համար էր հրեաներին փրկում, որովհետև հրեաները ավելի լավ էին աշխատում: Իր կինը նշում էր, որ եթե անգամ սկզբում Շինդլերը սեփական շահի համար էր հրեաներին փրկում, ապա նրանց Բրենեց էվակուացնելուց՝ նա որևէ շահ չուներ: Իսկ նրա հրեա հաշվապահը նշում էր, որ Շինդլերը մյուս նացիստների նման չէր վերաբերվում հրեաներին. «Ավանտյուրիստը խիղճ ուներ: Այդպիսի բան երբեմն պատահում է»: Շինդլերի հիշատակին Երուսաղեմի «Յադ Վաշեմ» Հոլոքոստի հուշահամալիրում ծառ է տնկված…

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2510327675683158&set=a.501083209940958&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ