fbpx
Աշխարհ

Մինչև օգոստոսի 1-ը օտարերկրացիների մուտքը Իսրայել արգելված է

Ynet գործակալությունը հայտնում է, որ Իսրայելը մինչև օգոստոսի 1-ը երկարաձգել է օտարերկրացիների մուտքի արգելքը։ Ծանուցումը ստացել են օտարերկրյա ավիաընկերությունների ներկայացուցիչները։

«Ցանկացած երկրից ուղևորներին, ովքեր չեն հանդիսանում Իսրայելի քաղաքացի կամ մշտական ​​բնակիչ, արգելվում է մուտք գործել Իսրայել պետություն, այդ թվում՝ տարանցիկ թռիչքներին, բացառությամբ այն ուղեւորների, ովքեր ունեն հատուկ թույլտվություն (Իսրայելական) Բնակչության և միգրացիայի վարչությունից»,- գործակալությունը մեջբերում է օդանավակայանների կողմից ավիաընկերության ներկայացուցիչներին ուղարկված հաղորդագրությունը:

Նշենք, որ մարտի կեսից Իսրայելում ուժի մեջ էր մտել օտարերկրացիների մուտքի արգելքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ