fbpx
Իրավական

Օտարերկրացու դրամապանակի գողությունը բացահայտվեց

Մայիսի 8-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին օտարերկրյա քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ժամը 11.40-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում նկատել է, որ իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, փաստաթղթեր և բանկային քարտ:

Մայիսի 9-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ