Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հստակ ծրագրված է հեռախոսազրույց, դա կլինի երեկոյան, ժամը 18:00-ից հետո տեղեկատվություն կտանք»,- ասել է Պեսկովը ՝ հավելելով, որ խոսքը Մակրոնի հետ զրույցի մասին է: