Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսին այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով կարող է պայմանավորվածություն կնքել և միանալ «Բարսելոնային»։
Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» 25-ամյա ֆուտբոլիստին հետևել է և համարում է, որ նա համապատասխանում է ակումբին։ «Միլանի» հետ Կեսիի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։ Իվուարցի ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Բարսելոնան» կարծում է, որ Կեսիին կարող է Սերխիո Բուսկետսի փոխարինողը դառնալ։