Կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տեղափոխվում է «Փյունիկ»: Այս մասին հայտնել է երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը:
«Դմիտրի Սիչյովին մենք կհայտավորենք առաջնությունում: Կնայենք, թե նա ինչպես կմարզվի և կխաղա:
Օզբիլի՞սը: Այո, մենք երկար ենք հետևել նրան և ուրախ ենք, որ նա այժմ խաղում է մեզ մոտ:
Արդյոք դրանք լա՞վ տրանսֆերներ են: Օզբիլիսը՝ այո՛», – ասել է Թարխանովը: Այս մասին հաղորդում է Sport24.ru-ն:
