fbpx
Աշխարհ

Հվ․ Կորեայի նախագահը բաժանում է Կիմ Չեն Ընի նվիրած շների ձագերին

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ընը սկսել է բաժանել փխունսան որսորդական ցեղատեսակի շան ձագերին, որոնց նրան նվիրել էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Գոմիի վեց ձագերը (Կիմ Չեն Ընի նվիրած փխուսան ցեղատեսակի շուն է) շուտով կտեղափոխվեն մշտական բնակության Սեուլի, Ինչխոնի, Թեչժոնայի և Քվանջուի քաղաքապետարան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է Yonhap գործակալությունը, սպիտակ գույնի շները ծնվել են 2018 թվականի նոյեմբերին՝ Փհենյանում երկու երկրների առաջնորդների հինգերորդ գագաթնաժողովից 1.5 ամիս անց: Երբ գագաթնաժողովն ավարտվեց, Կիմ Չեն Ընը նվիրեց Մուն Չժե Ընին երկու շուն՝ Սոնգկանգ և Գոմի անունով:

Ավանդաբար այդ ցեղատեսակի շներին պահում են Կորեական թերակղզու հյուսիսում: Դրանք տարբերվում են խիտ ձյունաճերմակ մորթով, որի շնորհիվ կենդանիները հեշտությամբ դիմադրում են սառնամանիքին ու վատ եղանակին: Այդ շներն ուժեղ, արագավազ և դիմացկուն են, ինչը թույլ է տալիս մասնակցել խոշոր կենդանիների որսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ