fbpx
Աշխարհ

Մոտ 800,000 պաղեստինցի փախել է Ռաֆահից. ՄԱԿ

Մոտ 800,000 պաղեստինցի ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը երկու շաբաթ առաջ ռազմական գործողություն են սկսել Գազայի հատվածի հարավում մնացած ՀԱՄԱՍ խմբավորման գումարտակների դեմ:

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։

Լազարինին ասել է, որ պաղեստինցիները, որոնք լքում են իրենց տները, անպաշտպան են մնում, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի պնդումները, թե պաղեստինցիները կարող են տեղափոխվել Գազայի հատվածում անվտանգ գոտիներ, կեղծ են:

«Գազայի հատվածում անվտանգ գոտիներ չկան, ոչ մի տեղ ապահով չէ, ոչ ոք ապահով չէ»,- գրել է UNRWA-ի ղեկավարը։

Լազարինին նաև հավելել է, որ այն շրջաններում, որտեղ պաղեստինցիները փախնում են, «նվազագույն պայմաններ» չկան շտապ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Գազայի հատվածի հիմնական անցակետերը շարունակում են փակ կամ անապահով մնալ մարտերի պատճառով:

Մայիսի 18-ին Գազայի հատվածում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսման մասին հաղորդել էր AFP-ն, որի փոխանցմամբ՝ մարտեր են ընթացել ինչպես հարավային Ռաֆահ քաղաքում, այնպես էլ հյուսիսային շրջանում։ Անցած 24 ժամվա ընթացքում հատվածի հարավ-արևելքում բազմիցս լսվել են կրակոցների և նռնակների պայթյունների ձայներ, իսկ Ռաֆահից հարավ գրանցվել են իսրայելական կործանիչների հարձակումներ, հայտնում է գործակալությունը։ Մայիսի 18-ի գիշերը ինտենսիվ մարտեր են տեղի ունեցել հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ