Հորդանան գետի արևմտյան ափին կրկին բախվել են պաղեստինցիներն ու իսրայելցի զինվորականները, որի արդյունքում կան տասնյակ տուժածներ։
Այս մասին հայտնում է RIA-ն։
Նշվում է, որ պաղեստինցիները անվադողեր են այրել ու քարեր նետել իսրայելցի զինվորականների ուղղությամբ, որոնք էլ գործողություն են իրականացրել ամբողխը ցրելու համար։ Արդյունքում՝ տուժել է ավելի քան 70 պաղեստինցի։
Սա այս տարածքում առաջին անկարգությունը չէ։ Նախորդը տեղի էր ունեցել մայիսին։ Բանն այն է, որ պաղեստինցիները դժգոհ են Բեյտա շրջանում գտնվող լեռան վրա իրականացվող շինարարությունից, որը վերջիններս համարում են իրենցը։