Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«ՀՀ կառավարությունից պահանջում եմ անհապաղ ռազմական դրություն հայտարարել և դիմել ՄԱԿ անվտանգության խորհրդին, նաև հասցեական անվտանգության խորհրդի անդամ այն երկրներին, որոնք ռազմական օգնություն կտրամադրեն Հայաստանին դուրս գալու այս մղձավանջից, ինչպես նաև Հնդկաստանին, որը մեզ բնական դաշնակից է։
Պահանջում եմ ՀՀ կառավարությունից, որպեսզի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու միջոցներ ձեռք առնեն կեղծ ռազմավարական դաշնակցից պոկվելու նպատակով»։
